Իսպանիայում 24 ժամում ընդամենը 1 մարդ է մահացել կորոնավիրուսից

16:10   28 Մայիս 2020    222

Իսպանիայում 24 ժամում գրանցվել է մահվան միայն մեկ դեպք՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով:

Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած յոթ օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 39 դեպք, իսկ անցած 24 ժամվա ընթացքում՝ մեկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսպանիայում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 236.769 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 27.118:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները