Պորոշենկոն հրավիրվել է հարցաքննության՝ Բայդենի հետ նրա զրույցը գաղտնալսելու գործով

16:54   28 Մայիս 2020    258

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հրավիրվել է հարցաքննության Հետաքննությունների պետական բյուրո (ՀՊԲ)՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ նրա զրույցը գաղտնալսելու գործով: Այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Պետության նախկին ղեկավարի հարցաքննություննը տեղի կունենա մայիսի 29-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Պորոշենկոյին ցանկանում են հարցաքննել որպես վկա այն քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «տեղեկատվություն ստանալու հատուկ տեխնիկական միջոցների հնարավոր ապօրինի օգտագործման փաստով», որը կարող էր «էական վնաս պատճառել պետական ​​շահերին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը ձայնագրություն է հրապարակել, որում Բայդենն այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պորոշենկոյին, իբր, 1 միլիարդ դոլար է առաջարկել՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները