Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 1 մարդ է մահացել

12:53   28 Մայիս 2020    195

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերն ամենից շատ գրանցվում են Մադրիդում և Կատալոնիայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով առողջապահության նախարարությանն, այս երկու շրջանին է բաժին ընկնել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 75 տոկոսը, այսինքն 174-ը 231 դեպքից, որոնք գրանցվել են վերջին մեկ օրում:

Բացի այդ, հաղորդվում է, որ վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է արձանագրվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 27 118-ի: Նախօրեին արձանագրված մեկօրյա մահացության ցուցանիշն էր 280-ը:

Ներկա պահին Իսպանիայում ակտիվ վարակակիր է 59 773 մարդ: Համաճարակի բռնկման պահից ի վեր ապաքինվել են 196 958-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները