Ռուսաստանը մեկնաբանել է Մասկի՝ Մարսը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը

15:55   28 Մայիս 2020    248

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի՝ հեռավոր Մարս մոլորակը միջուկային լիցքերով ռմբակոծելու գաղափարը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ուղղակի սարսափելի է:

Ռոգոզինի համոզմամբ՝ եթե Մասկի գաղափարը կյանքի կոչվի, ապա Մարսը կոչնչանա: Բացի այդ, նա ընդգծել է, որ զենքը տիեզերք հանելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը նման փորձերին պատասխան տալու բոլոր հնարավորություններն ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մասկը դեռևս 2019թ. էր առաջարկել Մարսի մակերևույթին ջերմամիջուկային ռումբեր նետել: Նա բացատրել էր, որ մարդկանց կողմից «Կարմիր մոլորակի» գաղութացման համար անհրաժեշտ է դրա բևեռները ռմբակոծել միջուկային զենքով: Նա համոզմամբ՝ դա կհանգեցնի ջերմոցային էֆեկտի ձևավորման ու մթնոլորտի տաքացման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները