ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել

12:47   28 Մայիս 2020    227

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 2054, Մերձմոսկվայում՝ 774, Սանկտ Պետերբուրգում՝ 383 եւ Սվերդլովում՝ 268: Մահացել է 174 պացիենտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին հաղորդվել է վարակման 8338 եւ մահվան 161 դեպքերի մասին:

Այդպիսով, պանդեմիայի սկզբից Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 379 051 մարդ, մահացել է 4142 մարդ, ավելի քան 150 000 պացիենտ ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները