Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրան

18:08   28 Մայիս 2020    237

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 79-ով՝ կազմելով ընդհանուր 11 344 դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից:

Մայրաքաղաքային մարզում գրանցվել է 65 դեպք՝ 22-ական դեպք Սեուլ եւ Ինչհոնե քաղաքներում, 21-ը դեմք՝ Կենգիդո նահանգում: Անցած երկու ամսվա ընթացքում դեպքերի ամենամեծ աճը կապված է Կյոնգիդո նահանգի Պուչհոնե քաղաքոի Coupang հարավկորեական խոշորագույն առցանց խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնտեղ գրանցվել է 69 դեպք, իշխանությունները հետագա աճ են ակնկալում: Ինչպես պարզվել է, լոգիստիկ կենտրոնի ղեկավար կազմը խախտել է կարանտինի հիմնական պահանջները, մասնավորապես՝ այցելուների միջեւ հեռավորությունը չի պահպանվել ծառայողական ճաշարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները