Եվրոպան ի վիճակի ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ. Մերկել

18:46   28 Մայիս 2020    263

SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը Եվրամիության խորհրդում Գերմանիայի ապագա նախագահության առանցքային թեման կդառնա: Եվրոպան ի վիճակի է ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալ, քան դրանից առաջ էր, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակն «ամեն ինչ գլխի վրա շուռ տվեց» եւ ցույց տվեց, որ առանցքային փոփոխությունները կարճաժամկետ լուծումներ են պահանջում՝ երկարաժամկետ հետեւանքներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ խորհրդում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահության ընթացքում այլ առանցքային թեմաներից են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները Եվրամիությունից դուրս գալուց հետո, կլիմայի պաշտպանությունը եւ ապաստան տրամադրելու քաղաքականությունը Եվրոպայում:

Գերմանիայի կառավարության ղեկավարը չի շրջանցել նաեւ միջազգային հարաբերությունները: Գերմանիայի կանցլերը շեշտել է ԱՄՆ-ի հետ շփումների կարեւորությունը՝ այն Եվրոպայի կարեւորագույն գործընկերն անվանելով: «Տրանսատլանտյան հարաբերությունները մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հիմնասյունն են»,- շեշտել է Մերկելը: Սակայն այժմ «Ամերիկայի հետ համագործակցությունն ավելի բարդ է, քան մենք կցանկանայինք», հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները