Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 123 հազարը

19:02   28 Մայիս 2020    283

Աֆրիկայում նոր տեսակի կորոնավիրուսից ավելի քան 50 հազար մարդ է առողջացել: Աֆրիկայում վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 123 հազարը, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը:

Ըստ ԱՀԿ-ի՝ Աֆրիկյան մայրցամաքում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 123 724 դեպք, մահացել է 3 668 հիվանդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայում (25937) եւ Եգիպտոսում (18756): COVID-19 ունեցող հիվանդների մեծ մասը մահացել է Եգիպտոսում (797), Ալժիրում (623) եւ Հարավային Աֆրիկայում (552):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները