Հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարն ու նրա ամուսինը վարակվել են կորոնավիրուսով. նրանք արդեն բուժվել են

19:33   28 Մայիս 2020    250

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարն ու նրա ամուսինը` ռեժիսոր և դերասան Գիոմ Կանեն, վարակվել են կորոնավիրուսով:

Հիվանդության մասին նրանք տեղեկացրել են միայն ապաքինվելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տաքսի», «Ներգաղթյալը» և այլ ֆիլմերի 44-ամյա աստղի ու նրա 47-ամյա ամուսնու մոտ հիվանդությունը թեթև է անցել:

Նշվում է, որ ամուսինները հաճախ սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնել բժիշկներին, խոսել են հիվանդանոցների վիճակի մասին, սակայն մինչ այս երբեք չէին տեղեկացրել, որ իրենք էլ են վարակված եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները