Թրամփը երեխաների հետ Dragon տիեզերանավի արձակումը դիտելու է գնացել պաշտպանիչ դիմակներով

19:22   28 Մայիս 2020    222

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին, դստեր՝ Արաբելայի և որդու՝ Ջոզեֆի հետ միասին Ֆլորիդայում ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Dragon տիեզերանավի արձակման միջոցառմանը գնալիս են ֆիքսել։


Աղբյուրը մանրամասնում է, որ Իվանկա Թրամփին երեխաների հետ միասին Վաշինգտոնում գտնվող իրենց տունը լքելիս առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում են նկատել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

38-ամյա մայրը դեղին ծաղկային նախշերով սպիտակ զգեստը համադրել է նույն երանգներով ու նախշերով պաշտպանիչ դիմակի հետ։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ իրենց հագուստի հետ համադրելի դիմակներ են կրում նաև երեխաները։

Հիշեցնենք, որ ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող մասնավոր Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. արձակման երկրորդ փորձը տեղի է ունենալու մայիսի 30-ին։

Սպասվող արձակումը պատմական է որակվել, քանի որ դա պետք է լիներ առաջին դեպքը, երբ ամերիկացի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան էին թռչելու ԱՄՆ տարածքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները