Բրիտանիան գլխավորել է կորոնավիրուսի հետեւանքով մահացության համաշխարհային վարկանիշը

20:32   28 Մայիս 2020    222

Մեծ Բրիտանիան մյուս երկրներից ավելի սաստիկ է տուժում կորոնավիրուսի համավարակից. 19 երկրների շարքում, որոնք նման վիճակագրություն են հրապարակում, երկրում դիտվում է մահացության ամենաբարձր մակարդակը:

Պարբերականի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 20-ից հետո Միացյալ Թագավորությունում գրանցվել է մահվան 59 537 դեպքով ավելի, քանի միջինը ներկայացված է ամենամյա վիճակագրության մեջ, ինչը «մատնացույց է անում, որ վիրուսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն դարձել է 1 մլն մարդուն բաժին ընկնող 891 մահվան պատճառը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի այս փուլում սա մահացության ամենաբարձր մակարդակն է, քան ցանկացած այլ երկրում, որոնք հրապարակում են բազմակողմանի որակյալ տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում եւ Բելգիայում: Մահացության միջին մակարդակի համեմատությամբ՝ Բրիտանիան մահերի թվի մեծացմամբ նույնպես գերազանցում է եվրոպական մնացյալ բոլոր երկրներին՝ այս ցուցանիշով աշխարհում զիջելով միայն ԱՄՆ-ին, նշում են հոդվածի հեղինակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները