Ջո Բայդենը միջուկային փորձարկումների անցկացման հնարավորությունների մասին վարչակազմի քննարկումներն «անմիտ» է անվանել

20:46   28 Մայիս 2020    232

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը միջուկային փորձարկումների անցկացման հնարավորությունների մասին Թրամփի վարչակազմի քննարկումներն «անմիտ» է անվանել։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկել է 1992 թվականից հետո առառջին միջուկային պայթյունի իրականացման հնարավորությունը, հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ բանակցություններին ծանոթ երկու նախկին պաշտոնյաների, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քննարկումների արդյունքում միջուկային փորձարկման որոշում չի ընդունվել, եւ որոշվել է այլ միջոցներ կիրառել ի պատասխան «Ռուսաստանից ու Չինաստանից բխող սպառնալիքների»։

«Հնարավորությունը, որ Թրամփի վարչակազմը կարող է վերսկսել միջուկային պայթուցիկ զենքի փորձարկումները Նեւադայում, որքան անմիտ, նույնքան վտանգավոր է։ Մենք փորձարկումներ չենք անցկացրել 1992 թվականից, մեզ պետք չէ դա հիմա անել»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները