ՕՊԵԿ-ի երկրները սկսել են քննարկել արդյունահանման քվոտաները մինչեւ տարեվերջ երկարաձգելու գաղափարը

21:38   28 Մայիս 2020    524

Սաուդյան Արաբիան եւ ՕՊԷԿ-ի մի շարք այլ մասնակից երկրներ քննարկում են մայիս եւ հունիս ամիսներին գործող նավթի արդյունահանման քվոտաների՝ մինչեւ 2020-ի վերջ երկարաձգելու հնարավորությունը, բայց դեռ աջակցություն չեն ստացել ՕՊԵԿ+-ի շրջանակներում գործընկեր Ռուսաստանից:

ՕՊԵԿ+-ի մասնակիցները կորոնավիրուսի համավարակի ազդեցության պատճառով պահանջարկի կտրուկ անկման դեմ պայքարում պայմանավորվել են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում արդյունահանումը կրճատել օրական 9.7 միլիոն բարելով, ինչից հետո պայմանավորվել են աստիճանաբար կրճատել սահմանափակումներն ընդհուպ մինչեւ 2022-ի գարուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները