Չինաստանում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել վարակից ապաքինված 11 մարդու մոտ

21:57   28 Մայիս 2020    293

ինաստանում բժիշկները նոր տեսակի կորոնավիրուսի ՌՆԹ են հայտնաբերել հիվանդանոցից արդեն իսկ դուրս գրված յոթ տասնյակ հիվանդներից 11-ի օրգանիզմում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդներից շատերը կարող են վարակակիր լինել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակն այնքան է լավանում, որ նրանց դուրս են գրում հիվանդանոցից: Մեր տվյալները փաստում են, որ բժիշկները պետք է ուշադիր հետևեն դուրս գրված հիվանդների առողջական վիճակին»,- նշում են հետազոտողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը հաջողությամբ հաղթահարած մարդկանց օրգանիզմում սկսվում է հակամարմնի արտադրություն: Նման հիվանդներին պետք է պաշտպանել երկրորդ անգամ հիվանդանալուց: Հենց այս տեսակետի հիման վրա է գործում կորոնավիրուսի բուժման հիմնական մեթոդը, այն է՝ ապաքինված հիվանդների պլազմայի փոխներարկումը ծանր հիվանդներին:

Չինացի բժիշկների խումբը բազմաթիվ դեպքեր է նկարագրել, երբ վարակի հետքեր են հայտնաբերվել ապաքինված մարդկանց օրգանիզմում: Նրանց եզրակացությունը հինվել է 70 հիվանդների առողջական վիճակին հետևելու արդյունքների վրա: Կրկնակի վարակման նշաններ ունեցող 11 հիվանդները միջին ծանրության են եղել, և նրանցից միայն մեկն է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները