Թրամփը կորոնավիրուսն անվանել է «նվեր» Չինաստանից

22:36   28 Մայիս 2020    315

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը «նվեր է Չինաստանից»:

«Կորոնավիրուսը, որը շատ վատ «նվեր» է Չինաստանից, քայլում է ողջ աշխարհում»,- գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն ավելի վաղ բազմիցս մեղադրել էր Չինաստանին կորոնավիրուսային վարակի սպառնալիքի իրական մասշտաբները թաքցնելու փորձի մեջ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները