Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման հերթական ռեկորդային աճն է գրանցվել

11:08   29 Մայիս 2020    294

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում ավելացել է ռեկորդային 26 417 հազարով՝ հասնելով 438 238-ի:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով հինգշաբթի երեկոյան թարմացված պաշտոնական վիճակագրությանը:

1 օրվա կտրվածքով նախորդ ռեկորդային ցուցանիշը 20 803-ն էր: Այն գրանցվել էր մայիսի 22-ին: Հաղորդվում է կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 1 156-ով՝ դառնալով ընդհանուր 26 754, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի բռնկման օջախը երկրի հարավ-արևելյան նահանգում է՝ Սան Պաուլուում և դրա համանուն մայրաքաղաքում, որտեղ բնակվում է ավելի քան 21 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները