Ճապոնիայում հաքերային հարձակման հետևանքով, հնարավոր է, պաշտպանական տվյալների արտահոսք է եղել. Kyodo

11:33   29 Մայիս 2020    286

Ճապնիայի Պաշպտպանական ուժերի կողմից օգտագործող հաղորդակման ցանցերի հետ կապված տեղեկությունը, հնարավոր է, գողացվել է հաքերային հարձակման հետևանքով:

Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդում է պաճոնական Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ ցանցահենները հաքերային հարձակման են ենթարկել երկրի խոշորագույն հեռահաղորդակման օպերատոր NTT Communications-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալներով՝ տեղեկությունը, որը կարող էր գողացված լինել, իր մեջ հաղորդակցման սարքավորումների մասին տվյալներ է պարունակում, ինչպես նաև ճապոնական ռազմական օբյեկտների ծրագրեր և գծագրեր, ներառյալ ռազմածովային Յոկոսուկա բազայինը: Ներկայումս երկրի Պաշտպանության նախարարությունը NTT Comunication-ի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ընդհանուր առմամբ չարագործները մոտ 100 ֆայլի հասանելիություն են ստացել: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ գողացված փաստաթղթերը չունեն «գաղտնի» կարգավիճակ, սակայն Պաշտպանության նախարարության և Պաշտպանության ուժերի միջև եղած ուղիները կարող են վտանգի տակ հայտնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները