Թունիսում գործազրկության պատճառով զանգվածային ցույցեր են սկսվել

12:05   29 Մայիս 2020    339

Թունիսի քաղաքներում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով տնտեսական երկամսյա ճգնաժամի ֆոնին իրենց աշխատատեղեր տրամադրել:

Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ հղում տալով իրենց աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Գաֆսա քաղաքում բուհերի շրջանավարտները հավաքվել են քաղաքապետարանի շենքի դիմաց և վանկարկել՝ «Մեզ աշխատատեղեր են պետք», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարյուրավոր այլ ցուցարարներ փողոց են դուրս եկել Հաջիբ Էլ Այուն և Սիդի Բուզիդ քաղաքներում: Ոչ այդքան զանգվածային ցույցեր են անցկացվել նաև Բեջա, Կասսերին, Տոզեուր և Սֆակս քաղաքներում:

Պաշտոնական տվյալներով՝ Թունիսում գործազրկության մակարդակը 15.3 տոկոս է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները