Գիտնականները նշել են այն վայրի կենդանիներին, որոնք ենթակա են COVID-19-ով հիվանդանալու վտանգին

12:59   29 Մայիս 2020    328

Օկեանարիումների բնակիչները, այդ թվում՝ կետազգիները, կարող են մարդկանցից կորոնավիրուսով վարակվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կենսաբան, կենդանիների եւ կենսաբազամազանության պահպանման ոլորտի ՄԱԿ կոնվենցիաների համաժողովների մասնակից Մարիա Վորոնցովան:

«Որոշել ենք կատարել կենդանիների սքրինինգ՝ հասկանալու համար, թե վիրուսը որ տեսակներին կարող է անցնել: Գիտնականները պարզում են, թե որ կենդանիների բջիջներում կան ռեցեպտորներ, որոնց վիրուսը կարող է անցնել: Համեմատաբար վերջերս ըստ բջիջների կառուցվածքի առանձնացվել էր կենդանիների 40 տեսակ, որոնց վրա կարող է վիրուսը նստել եւ վարակել: Դրանք են, մասնավորապես, բոլոր ատամնավոր կետերը՝ դելֆինները, սպիտակ կետերը, կետադելֆինները, միաեղջյուրները, ինչպես նաեւ փոկերը: Ռիսկի խմբի մեջ են հայտնվել նաեւ մարդանման կապիկները: Այս պատճառով հիմա Աֆրիկայում գորիլաներին պաշտպանում են, որ վիրուսի փոխանցում չլինի»,- ասել է Վորոնցովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ հավելել է, որ օկեանարիումի պայմաններում կենդանիների շրջանում մարդուց վիրուսով վարակվելու վտանգը զգալիորեն մեծանում է, հնարավոր է նաեւ հակադարձ փոխանցումը:

«Եթե վերադառնանք կենդանիներին, ապա, օրինակ, կետադելֆինները անչափ քնքուշ կենդանիներ են եւ մարդուց հեշտությամբ են վարակվում: Օկեանարիումներում կենդանիներն ապրում են միայն անասնաբույժի առկայությամբ, ուստի կորոնավիրուսը լրացուցիչ բեռ կլինի»,- ասել է Վորոնցովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները