Հայաստանում մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք. կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

11:02   29 Մայիս 2020    469

Հայաստանում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հայտնում է Հայաստանի ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 56042 (վերջին մեկ օրում՝ 1111):

Փաստացի այս պահին բուժվում է 5214 անձ (մեկ օրում ավելացել է 442-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 3297 անձ (վերջին մեկ օրում՝ 10 մարդ): Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները