Հարավային Կորեայում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը

14:23   29 Մայիս 2020    308

Հարավային Կորեայում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։

Մեկ օրում հայտնաբերվել է վարակման 79 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Վերջին երկու ամսում դա ամենաբարձր ցուցանիշն էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդ որում՝ երկրի կենտրոնական շրջաններում գրանցվել է վարակման 68 նոր դեպք, իսկ 11 դեպք էլ եղել է այսպես ասած՝ բերովի։ Հայտնաբերվել են հավաքական վարակման դեպքեր, որոնք որպես կանոն եկեղեցիներն են, հիվանդանոցներն ու գիշերային ակումբները։

Հարավային Կորեայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրուսի տարածման տեմպն արագացել է կրկին, եւ կոչ է արել քաղաքացիներին պահպանել անհրաժեշտ ցուցումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները