Վենեսուելա է հասել իրանական չորրորդ տանկերը

13:41   29 Մայիս 2020    344

Վենեսուելա է ժամանել իրանական արտադրության՝ վառելիք տեղափոխող չորրորդ տանկերը:

Այս մասին մայիսի 29-ին հայտնել են հանրապետության ռազմածովային ուժերը թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Faxon իրանական տանկերի առաքելությունն իրագործված է»,- ասված է ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տանկերն ուղղվում է դեպի նավթամշակող համալիրը, որը տեղակայված է Ֆալկոն նահանգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները