Ղազախստանում վարակվածների թիվը մոտեցել է 10 հազարի շեմին

21:56   29 Մայիս 2020    362

Վիճակագրական տեմպը պահպանելու դեպքում Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր կգերազանցի 10 հազարի սահմանը։

Ներկա պահին, քանի դեռ այսօրվա տվյալները չեն հրապարակվել, վարակվածների ընդհանուր թիվն այնտեղ 9932 է։ Այս մասին հայտնում է «Գազետան»։

Վարակված գրեթե 10 հազար անձանցից 4,5 հազարն ապաքինվել է։ Մահվան դեպքերը ընդհանուր առմամբ 37-ն են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերը եղել են 356-ը, սակայն դա ռեկորդային չէ Ղազախստանի համար։ Ռեկորդայինը եղել է մայիսի 26-ի ցուցանիշը՝ 438 վարակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները