Երկրի վրա ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք պիտանի չեն կյանքի համար

09:04   30 Մայիս 2020    275

Երկրի վրա ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք պիտանի չեն կյանքի համար, հաղորդում է «Popmech»-ը:

Պատճառը գլոբալ տաքացումն ու աշխարհի շատ վայրերում բարձր ջերմաստիճանն է: Մարդու համար վերապրելու փաստացի շեմը 35 աստիճանն է: Եվ հենց այդ շեմն աշխարհում բարձրանում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատկապես էքստրեմալ ջերմաստիճան է նկատվում Պարսից ծոցում, Պակիստան, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Խոսքը 27 եւ 35 աստիճանների մասին է: Հետազոտության մեջ օրինակ է բերվում նաեւ Եվրոպան, որտեղ 2003 թվականին բարձր ջերմաստիճանը մեծ թվով մահերի է հանգեցրել: Սակայն այդ ժամանակ ջերմաստիճանը չէր գերազանցում 28 աստիճանը:

Այսօր ԱՄԷ-ում Ռաս ալ-Խայմա քաղաքում ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանը: Մասնագետները նշում են այն փաստը, որ նման պայմաններում նույնիսկ օդորակիչների օգտագործումը նպաստում է գլոբալ տաքացմանը էներգիայի հսկայական ծախսի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Երկիր  


Վերնագիրի այլ պիտակները