Թուրքիայում լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել

09:22   30 Մայիս 2020    265

Թուրքիայում հունիսի 1-ից լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել, հաղորդում է TourDom.ru-ն:

Անթալիայի լողափերում սկսել են պատրաստվել հանգստի սեզոնին: Յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո ախտահանման աշխատանքներ կանցկացվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ տեղը պետք է ազատ մնա առնվազն 20 րոպե: Սրբիչների վրա արեւայրուք ընդունելը կարգելվի: Բացի այդ, կարգելվի լողափում ծխախոտ եւ կալյան ծխելը:

Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե սպորտի ինչ տեսակներ կթույլատրվեն: Թուրքական հյուրանոցները, որոնք հակակորոնավիրուսային սերտիֆիկացում են անցել, կբացվեն հունիսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները