Tesla-ն 775 միլիոն դոլար փոխհատուցում կտրամադրի Մասկին՝ գերազանց աշխատանքի համար

10:46   30 Մայիս 2020    283

Tesla ընկերության տնօրենների խորհուրդը Իլոն Մասկին կհատկացնի մոտ 775 միլիոն դոլար, հաղորդում է TechCrunch-ը:

Ընկերության հիմնադրին նման փոխհատուցում է առաջարկվում նրա կողմից որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասկին թույլատրվել է գնել Tesla-ի մոտ 1.690.000 բաժնետոմսեր՝ 350.02 դոլարով, շուկայական 805.81 դոլար գնի փոխարեն: Եթե ​​գործարարը վաճառի իր բաժնետոմսերը, ապա շահույթը կկազմի 775 միլիոն դոլար:

Նշվում է, որ մեկ բաժնետոմսի համար հենց 350.02 դոլար գին է նշված եղել փոխհատուցման պայմանագրում դեռևս 2018թ.-ին: Բացի այդ, Մասկը իրավունք ունի չվաճառել իր բաժնետոմսերը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Դեռևս անհայտ է, թե ինչպես է Մասկը տնօրինելու փոխհատուցվող գումարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները