Նյու Յորքում վերջին օրում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ռեկորդային ցածր թիվ է արձանագրվել

11:50   30 Մայիս 2020    248

ԱՄՆ Նյու Յորք նահանգում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է ռեկորդային ցածր թվի՝ 67 մարդ, դրանից մեկ օր առաջ մահացել է 74 մարդ, հայտարարել Է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, գրում է ria.ru-ն։

Նահանգապետի հաղորդմամբ՝ կորոնավիրուս ախտորոշմամբ 46 մարդ մահացել է հիվանդանցներում, ևս 21 -ը՝ ծերանոցներում: Ի սկզբանե կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը Նյու Յորքում շատ ավելի վատ էր, քան մյուս նահանգներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդհանուր առմամբ նահանգում կորոնավիրուսից մահացել է 24․619 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները