Չեռնոբիլի աղետի գոտին նորից կբացվի զբոսաշրջիկների համար

12:16   30 Մայիս 2020    282

Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո մուտքի համար արգելված գոտին նորից կբացվի զբոսաշրջիկների համար։

Այն փակվել էր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում՝ վարակի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։

Չնայած արգելափակումներին՝ այդ գոտում թույլատրվում են զանգվածային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումների հաշվառմամբ։ Հիմա այդտեղ հնարավոր կլինի նորից անցկացնել միջոցառումներ, իրականացնել այցեր, բայց այցելուներին ջերմաչափելու են մինչև ներս թողնելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այցելուները պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ, ունենան ձեռքերի ախտահանման միջոցներ և պահպանեն սոցիալական հեռավորություն։ Իսկ այցելուների խմբերը չպետք է լինեն 10 մարդուց ավելի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեռնոբիլ  


Վերնագիրի այլ պիտակները