Թեյլոր Սվիֆթը Թրամփին մեղադրել է «ռասիզմ հրահրելու մեջ»

12:43   30 Մայիս 2020    275

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Twitter-ում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մինեսոտայում անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցների դեմ Ազգային գվարդիայի ուժերն օգտագործելու սպառնալիքը:

Նա դատապարտել է Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ Թրամփը իր նախագահության ողջ ընթացքում «ռասիզմ է հրահրում»: Սվիֆթը նաև հեգնանքով հավելել է, որ 2020-ի նախագահական ընտրությունների ժամանակ կքվերակի Թրամփի օգտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինեսոտա նահանգում զանգվածային անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու՝ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Թեյլոր-Սվիֆթ  


Վերնագիրի այլ պիտակները