Բելգիայի հիվանդանոցներում գործարկվել են ռոբոտ-պարեկներ

13:58   30 Մայիս 2020    256

Բելգիայի հիվանդանոցներում գործարկվել են ավելի քան 53 լեզուներով խոսող ռոբոտներ, որոնք հայտնաբերում են տենդը և կարողանում են հասկանալ՝ արդյո՞ք մարդիկ ճիշտ են կրում պաշտպանիչ դիմակները, գրում է Reuters-ը։

Երեքշաբթի օրվանից Անտվերպենի համալսարանական հիվանդանոց ժամանող մարդիկ առցանց կամ ինտերակտիվ տարբերակով կպատասխանեն մի շարք հարցերի: Ռոբոտները կստուգեն մարդկանց պատասխանները և մարմնի ջերմաստիճանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բելգիայի Zorabots ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆաբրիս Գոֆինի խոսքով՝ իր ռոբոտները հիվանդանոցներում, ծերանոցներում և հյուրանոցներում են 2013-ից, բայց հիմա նոր դեր են ստանձնել: Ռոբոտները մարդկանցից չեն վերցնի կորոնավիրուսի թեստեր, սակայն կարող են օգտակար լինել մյուս հարցերում։

Ռոբոտների ստեղծողները հույս են հայտնել, որ ռոբոտներն իրենց աշխատանքով կթեթևացնեն բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը։ Հաղորդվում է, որ ռոբոտներն արժեն 33․357 ԱՄՆ դոլար։ Այն ձեռք են բերել նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Միացյալ Նահանգների և Ռուանդայի կլինիկաները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները