Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք

14:23   30 Մայիս 2020    477

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 081թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները