SpaceX ընկերության Starship տիեզերանավի հերթական նախատիպը փորձարկումների ժամանակ պայթել է

20:47   30 Մայիս 2020    297

Ամերիկյան SpaceX ընկերության Starship SN4 տիեզերանավի նախատիպը ուրբաթ Տեխասի նահանգի Բոկա Չիկա շրջանի հրաձգարանում փորձարկումների ժամանակ պայթել է:

Այս մասին վկայում է spaceflight-ի՝ փորձարկման վայրից Twitter-ում հրապարակված տեսանյութը։

Աղբյուր տվյալներով՝ պայթյունի ճշգրիտ պատճառները հայտնի չեն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից երկու րոպե անց։ Հրթիռն ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ բեկորները ցրվել են մեկնարկային հարթակի շուրջ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասկը ցանկանում է, որ Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումն ավելի վաղ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը Starship տիեզերանավին փորձարկման ենթատարածաշրջանային թռիչքների իրականացման արտոնագիր է տվել:

Լիցենզիան նախատեսում է թռիչքների բազմակի անցկացման հնարավորություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX   Starship  


Վերնագիրի այլ պիտակները