Մառնեուլում վարորդներն ուղևորներին բաժանել են օգտագործված դիմակներ

21:36   30 Մայիս 2020    294

Վրաստանի Մառնեուլ քաղաքում բացահայտվել են վարորդների կողմից կարանտինային կանոների կոպիտ խախտումներ. նրանք ուղևորներին բաժանել են օգտագործված բժշկական դիմակներ:

Այդ մասին հայտնել է Radio Marneuli-ն: Մառնեուլում մինչև վերջերս գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: Տեղական ռադիոյի հաղորդմամբ՝ ուղևորներին չկորցնելու նպատակով վարորդները դիմակները բաժանելուց հետո խնդրել էին իջնելիս դրանք վերադարձնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո նույն դիմակները վարորդներն առաջարկել են այլ ուղևորների: Այս մասին պատմել է ուղևորներից մեկը: Լրագրողները կապ են հաստատել «Էքսպրես Տուրիստ» ընկերության տնօրենի հետ, որը հաստատել է տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ վարորդներն արդեն ստացել են նկատողություն:

«Խնդիրը լուծված է, ես խոսել եմ նրանց հետ: Կարծում եմ՝ վաղվանից ամեն ինչ կարգին կլինի»,- հայտարարել է նա: Այսօրվանից Վրաստանում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները վերսկսել են իրենց աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարնեուլ  


Վերնագիրի այլ պիտակները