Լոս Անջելեսի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում անցկացվող ցույցը համարել է ապօրինի

22:05   30 Մայիս 2020    285

Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի ոստիկանությունը ապօրինի է համարել քաղաքի կենտրոնական մասում մարդկանց հավաքը՝ կապված Մինեապոլիսում ոստիկանության ձերբակալության ընթացքում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ:

«Մենք Լոս Անջելեսի կենտրոնական շրջանում հավաքն անօրինական ենք համարում»,- ասված է Twitter- ում տեղի ոստիկանության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ոստիկանության՝ հրամանագիրը հրապարակվել է բողոքի ցույցի ընթացքում բռնությունների և ունեցվածքին պատճառված վնասի կրկնվող դեպքերից հետո:

Իրավապահ մարմինների հայտարարության համաձայն՝ ցուցարարներից պահանջվում է լքել ցույցի վայրը: Տեղական խանութները նույնպես պետք է փակվեն ոստիկանության հրամանով: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել շրջանցել Լոս Անջելեսի կենտրոնական տարածքը, ներառյալ հարակից ծառուղիները և մայրուղիները:

Ինչպես նշել է CNN-ը, վկայակոչելով ոստիկանությանը, բողոքի ցույցի ընթացքում վիրավորվել է իրավապահ մարմնի երկու աշխատակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները