ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ

22:33   30 Մայիս 2020    275

ԱՄՆ-ում բարձր են գնահատում Մալթայի կառավարության հայտարարությունը՝ ռուսական պետական «​​Գոզնակ» ընկերության կողմից տպված 1.1 միլիարդ դոլարի չափով լիբիական կեղծ արժույթի առգրավման մասին, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Ըստ հաղորդման՝ կեղծված արժույթի թողարկումը պատվիրվել էր ապօրինի կազմակերպության կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, հավատարիմ են ՄԱԿ-ի եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ Լիբիայի ինքնիշխանությունն ու կայունությունը խաթարող գործողությունների կանխման նպատակով: Այս միջադեպը կրկին անգամ ընդգծում է Լիբիայում Ռուսաստանի չարամիտ եւ ապակայունացնող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները