Ճապոնիայում ունիվերսալ կեռիկներ են մշակել վերելակներից անհպում օգտվելու համար

09:26   31 Մայիս 2020    225

Ճապոնիայում ունիվերսալ կեռիկներ են մշակվել, որոնք կորոնավիրուսի տարածման պայմաններում թույլ են տալիս անհպում վերելակ կանչել, բացել դռները, երթեւեկել մետրոյով:

Նշվում է, որ տարբեր տեսակի մետաղական մասերի արտադրության փոքր գործարանի եկամուտները կիսով չափ կրճատվել էին կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կեռիկը պատրաստված է տիտանիից, այն հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ եւ բազմաֆունկցիոնալ է. դրանով կարելի է անհպում բռնել տրանսպորտի բռնակներից, վերելակ կանչել կամ բացել դուռը, նշվում է հաղորդագրության մեջ:

Արտադրողը նախատեսում է սկսել իր մշակման առցանց վաճառքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները