Չեխիայի բնակիչները կկարողանան այցելել ԵՄ 7 երկիր՝ առանց պարտադիր COVID թեստի

09:54   31 Մայիս 2020    216

Չեխիայի իշխանությունները որոշել են թույլ տալ, որ քաղաքացիները այցելեն ԵՄ յոթ երկրներ՝ առանց COVID թեստի պարտադիր հանձնման։

Արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրշիչեկը նշել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 15-ին:

Նա նշել է, որ նախարարությունը կկազմի այն երկրների ցուցակը, որոնք Չեխիայի քաղաքացիները կարող են այցելել՝ «լուսացույց» համակարգի համաձայն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, «կանաչ գոտում», ըստ Պետրշիչեկի, կընդգրկվեն Հունաստանը, Սլովենիան, Խորվաթիան, Բուլղարիան, ինչպես նաև Ավստրիան, Հունգարիան և Գերմանիան:

«Դեղին գոտին» ներառում է այն երկրները, որոնք այցելելուց հետո Չեխիայի քաղաքացիները պետք է անցնեն COVID թեստ և պարտադիր երկշաբաթյա կարանտին: «Կարմիր գոտու» երկրներ մուտքը շարունակում է արգելված լինել տեղի բնակիչների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները