ՄԱԿ-ի խաղաղապահների շարքում կորոնավիրուսով վարակված ադրբեջանցի զիծառայողներ չկան

10:04   31 Մայիս 2020    434

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ամբողջ աշխարհում իրականացված 13 գործողություններում ՄԱԿ-ի 100 հազար խաղաղապահներից 96 ծառայողներ վարակվել են կորոնավիրուսով, մահացության դեպքեր չկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին РИА Новости- ին հայտնել է՝ ՄԱԿ-ի խաղաղությանն աջակցման գործողությունների դեպարտամենտի ենթակառուցվածքների ղեկավար Նիք Բերնբեկը:

Հայտնի է, որ Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելություն են իրականացվում նաև ադրբեջանցի զինծառայողները: Սակայն, ինչպես հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանցի խաղաղապահների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքեր չեն գրանցվել:

«Մինչ օրս ոչ մի վարակման դեպք չի արձանագրվել ներառյալ Հարավային Սուդանում գտնվող ադրբեջանցի խաղաղապահների շրջանում», - ասվում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել, որ ադրբեջանական բանակի զինծառայողները ծառայում են Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա քաղաքում՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո իրականացվող խաղաղապահ առաքելության կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները