Մոսկվան՝ Հաղթանակի շքերթում սպասում է Ադրբեջանի նախագահին

10:16   30 Մայիս 2020    156

Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի շքերթին:

Այս մասին ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված՝ առցանց ձևաչափով մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, չնայած համավարակին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը լայնորեն նշեցին Հաղթանակի 75-ամյակը՝ մայիսի 9-ը: «Հուսով ենք, որ շուտով մենք Կարմիր հրապարակում՝ շքերթի մյուս հյուրերի թվում կտեսնենք նաև Ադրբեջանի նախագահին», - ասել է փոխնախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները