ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանին»

20:20   30 Մայիս 2020    221

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին շնորհավորական ուղերձ է հղել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.

«Հանրապետության օրվա կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներին զուգահեռ, ես կցանկանայի փոխանցել խաղաղության և առաջընթացի ցանկությունները Ադրբեջանի ժողովրդին:

Ձեր երկրի անկախությունը վերականգնելուց հետո, ԵԱՀԿ-ն և Ադրբեջանը ստեղծեցին փոխշահավետ համագործակցություն: Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանին՝ անվտանգության բոլոր երեք չափանիշներով նրա ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում, ինչպես նաև ողջունում ենք ձեր երկրի ավանդը, մասնավորապես վերջին նախագծերը՝ Կասպյան տարածաշրջանում անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից կապերի հետագա բարելավման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները