24 տարվա մեջ առաջին անգամ Բոստոնյան մարաթոնը չեղարկվել է

11:25   31 Մայիս 2020    236

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Բոստոնյան ավանդական մարաթոնն այս տարի չի կայանա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հավելելով, որ Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշն արգելել է քաղաքում զանգվածային միջոցառումների անցկացումը։

Սա առաջին անգամն է Բոստոնյան մարաթոնի պատմության մեջ։ Այս տարվա մարաթոնը լինելու էր թվով 124-րդը։ Այն նախապես պլանավորված էր այս տարվա ապրիլի 20-ին, սակայն հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 14, սակայն կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը ստիպեց, որպեսզի խաչ քաշվի նաեւ այդ ժամկետի վրա, եւ առհասարակ այս տարի չեղարկվի։ Մարաթոնն անցկացվում է 1897 թվականից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոստոն  


Վերնագիրի այլ պիտակները