Խափանում է եղել Twitter-ի աշխատանքում

12:22   31 Մայիս 2020    229

Խափանում է արձանագրվել Twitter սոցիալական կայքի աշխատանքում։ Այն ֆիքսվել է մի շարք երկրներում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Downdetector կայքը, որը մասնագիտացված է առաջատար համացանցային ռեսուրսների աշխատանքի մոնիթորինգի մեջ։ Սոցկայքի աշխատանքում անհարթություններ են նկատվել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Ֆիլիպիններում։

Դժգոհությունների մեծ մասը կապված է եղել կայքի աշխատանքի խափանման, Android համակարգով, iPhone եւ iPad գաջեթներով մուտք գործել չկարողանալու հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները