Իլոն Մասկը համարում է, թե մարդիկ կարող են հպարտանալ Crew Dragon տիեզերանավով

15:24   31 Մայիս 2020    323

Մարդկությունը կարող է հպարտանալ ամերիկյան տիեզերական նոր Crew Dragon նավով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը՝ Միջազգային տիեզերակայանում արձակման մեկնարկից հետո տրված ճեպազրույցի ընթացքում:

Նշելով, որ հուզված է, Մասկն ընդգծել է, որ «այդ նավը կառուցված է մարդկանց կողմից, և մարդկությունը կարող է հպարտանալ այդ ձեռքբերումով»:

«Անխոս, այս արձակումը արձագանք կգտնի բոլոր նրանց մոտ, որոնք հոգով հետազոտող են»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները