Լոս Անջելեսը վերածվել է մարտական գործողությունների գոտու․ CNN-ի թղթակից

14:09   31 Մայիս 2020    239

Լոս Անջելեսում CNN-ի թղթակից Քյունգ Լան ներկայացրել է տեսանյութ քաղաքում ստեղծված իրավիճակի մասին։

Նա եթերում է հայտնվել՝ խանութի մոտ կանգնած, որը թալանում էին օրը ցերեկով, իսկ որոշակի հեռավորության վրա կանգնած էր ոստիկանների խումբը։

Լրագրողը, ըստ ամենայնի, գտնվել է հագուստի խանութի մոտ, ինչի մասին վկայում են բացարձակապես դատարկ կախիչները։ Բոլոր ցուցափեղկերը կոտրած էին, կողոպտիչները՝ բավականին հանգիստ եւ առանց տեղախցիկից խուսափելու ներխուժում էին խանութ։

Քիչ հեռու կանգնած էր ոստիկանության խումբը, իսկ փողոցի կենտրոնում այրված էր ինչ-որ հրկիզված առարկա։

Թղթակցի խոսքով՝ Լոս Անջելեսը վերածվել է մարտական գործողությունների գոտու։

Համաձայն Associated Press-ի տվյալների՝ հինգշաբթի ԱՄՆ 16 քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ, որոնցից 500-ը՝ Լոս Անջելեսում։

Նախօրեին հայտնի էր դարձել երկու զոհի մասին անկարգությունների հետեւանքով։ Նրանցից մեկը Անվտանգության դաշնային ծառայության գործակալ էր։

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տեսախցիկը գրանցել էր պահը, երբ ոստիկանության այժմ արդեն նախկին սպա Դերեք Չովինը ծնկով խեղդում էր Ֆլոյդին։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԼոսԱնջելես  


Վերնագիրի այլ պիտակները