Թրամփը քննադատեց CNN-ին՝ Ռուսաստանի իշխանությունների դեմ ուղղված մեղադրանքների առթիվ

18:23   31 Մայիս 2020    297

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է CNN-ին այն բանից հետո, երբ վերջինս պնդել է, թե ռուսները աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած անկարգությունների մասնակից են:

«CNN-ի կեղծ լուրերը, որոնք մեղադրում են Ռուսաստանին: Նրանք թուլամիտ անհաջողակներ են՝ շատ վատ վարկանիշով։

Հ.Գ. Չինաստանին մեղադրել չեն կարող, քանի որ նրանց փող է պետք»,- ասվում է Twitter-յան գրառման մեջ:

Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ լուրերի մասին է խոսքը, բայց ավելի վաղ հեռուստաալիքով փորձագետներից մեկն ասել էր, թե Ռուսաստանի իշխանությունները կարող են խառնված լինել Միացյալ Նահանգների անկարգությունների մեջ, քանի որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվայի գործակալները իբր «սև ակտիվիստներ» են ձևացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ    


Վերնագիրի այլ պիտակները