Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաստատվել է չորս փաստաթուղթ

13:15   31 Մայիս 2020    376

Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև մի շարք փաստաթղթեր՝ հաստատման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նիստում քննարկվել են՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի հաստատման, Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների միջև՝ առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագրի հաստատման, Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի և Ադրբեջանը ու Թուրքիան կառավարությունների միջև անվտանգության համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ համաձայնագրի հաստատմանը վերաբերող հարցեր:

Քննարկումներից հետո փաստաթղթերը դրվել են քվեարկության և հաստատվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները