Չինաստանը մեկ օրում հայտնաբերել է COVID-19-ի երկու դեպք

15:50   31 Մայիս 2020    279

ինաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի վարակման երկու և ասիմպտոմ վարակակիրների ևս երեք նոր դեպք, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի հայտարարությունը:

Ըստ ՉԺՀ իշխանությունների, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արտասահմանից ժամանողների մոտ արձանագրվել է հիվանդության երկու նոր դեպք:

Ընդհանուր առմամբ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 83,001 դեպք, բուժվել է 78 304 հիվանդ:

Համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 4634 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները