Սիցիլիայում հարևանների միջև վիճաբանությունն ավարտվեց արբալետի կրակոցով

16:57   31 Մայիս 2020    263

Իտալիայի ոստիկանությունը ներխուժել է Սիցիլիայի մի թոշակառուի բնակարան, որը հարևանի հետ վիճաբանելով՝ կրակել է արբալետից։

Դեպքը տեղի է ունեցել Ռագուսա մարզի Վիտտորիո քաղաքում: 68-ամյա մի բնակիչ, որը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել, վիճել է հարևանի հետ, և, վիճաբանության թեժ պահին արբալետով կրակել է «հակառակորդի» վրա։ Ինչպես նշվում է ոստիկանության տեղական վարչության հաղորդագրության մեջ, նրանց միջև հարաբերությունները ջերմ չեն եղել:

Շենքի բնակիչները ոստիկանություն են կանչել, որը ստիպված ջարդել է խռովարարի բնակարանի դուռը: Տանը կարգին զինանոց է հայտնաբերվել. երկու արբալետ, սուսեր, մի քանի մահակ, երկու ատրճանակ։ Սակայն պարզվեց՝ մուլյաժ է։

Վեճի երկու մասնակիցն էլ հայտնվել են հիվանդանոցում: Արբալետի կրակոցից զոհը շատ չի տուժել։ Վնասվածքները կանցնեն 10 օրվա ընթացքում: Տարեց կռվարարը գլխին մի քանի հարված է ստացել տարբեր առարկաներով, որոնք նետել էին հարևանները՝ փորձելով պաշտպանվել։ Նրա դեմ գործ է հարուցվել պաշտոնատար անձին դիմադրություն ցուցաբերելու, հետապնդման և մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները