«Իրանի քաղաքականությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գեներալ Սոլեյմանիի վրեժն ավարտին հասցնելն է». Մեջլիսի խոսնակ

17:18   31 Մայիս 2020    261

Թեհրանի ռազմավարությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում ելնում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու տեսանկյունից:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել Իրանի խորհրդարանի (Մեջլիս) նոր խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը:

«Մեր ռազմավարությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Սոլեյմանիի արյան համար վրեժն ավարտին հասցնելն է»,- Ղալիբաֆի խոսքը փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը: Նրա խոսքով՝ «գործը, որն սկսվել է ամերիկյան «Այն էլ-Ասադ» ավիաբազայի վրա իրականացված հարձակումից, կշարունակվի և կավարտվի տարածաշրջանից ԱՄՆ բանակի լիակատար դուրսմղմամբ»:

Մեջլիսի խոսնակը հավելել է, որ 11-րդ գումարման խորհրդարանը բանակցություններն ու փոխզիջումներն ամերիկյան կողմի հետ անօգուտ և վնասակար է համարում:

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով: Կատարվածից հետո հունվարի 8-ին Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները