Հնարավոր չէ առաջինը լինել աշխարհում, եթե առաջինը չես տիեզերքում. Թրամփ

17:48   31 Մայիս 2020    261

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է տիեզերքի նվաճման հետազոտություններում Միացյալ Նահանգների առաջատար դեր ստանձնելու անհրաժեշտության մասին և խոստացել է, որ Մարսի վրա հայտնված առաջին մարդիկ կլինեն ամերիկացիները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Դուք չեք կարող «թիվ մեկը» լինել Երկրի վրա, եթե «թիվ երկուսն եք» տիեզերքում: Իսկ մենք ոչ մի տեղ «թիվ երկուսը» չենք լինի»,- ասել է Թրամփը՝ դիմելով NASA-ի աշխատակիցներին՝ Crew Dragon տիեզերանավի բարեհաջող թռիչքից հետո:

Թրամփը նաև հայտարարել է, որ առաջին կինը, որը ոտք կդնի Լուսնի վրա, անպայման ամերիկուհի կլինի, իսկ Մարսի վրա հայտնված առաջին մարդիկ կլինեն ամերիկացիները:

Ըստ նրա, այժմ «լավագույն ժամանակն» է տիեզերքի նվաճման, և Միացյալ Նահանգներին առջևում «հետաքրքիր տարիներ» են սպասվում:

SpaceX-ի կողմից ստեղծված Crew Dragon տիեզերանավի առաջին կառավարվող թռիչքը պետք է տեղի ունենար շաբաթ օրը Երևանի ժամանակով 23.22-ին: Սակայն այն չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով մեկնարկից 20 րոպե առաջ: Falcon 9 հրթիռը պետք է ուղեծիր հասցնի Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերագնացներ Բոբ Բենկենին և Դագ Հերլիին:

Crew Dragon տիեզերանավի մեկնարկը կարևոր իրադարձություն է ամերիկյան տիեզերագնացության պատմության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները